Ռուլետկան կազինոյում ամենահայտնի խաղերից մեկն է: Զարմանալի չէ, որ օնլայն կազինոներն ունեն ռուլետկա խաղալու տարբեր տարբերակներ: Խաղը մոլախաղ է, խաղադրույքները մեկ մեկ այնքան բարձր են լինում, որ խաղացողներն ակնթարթորեն աղքատանում կամ հարստանում են յուրաքանչյուր նոր փուլի հետ: Կան ռուլետկայի երեք հիմնական տեսակ: Կազինոների մեծ մասը խաղացողներին առաջարկում է դրանք՝ եվրոպական, ամերիկյան և ֆրանսիական ռուլետկաներ:
-
Եվրոպական ռուլետկաՕնլայն սիմուլյատոր
-
Ամերիկյան ռուլետկաՕնլայն սիմուլյատոր
-
Ֆրանսիական ռուլետկաՕնլայն սիմուլյատոր
-
Իրական ռուլետկաՕնլայն սիմուլյատոր
-
Մինի ռուլետկաՕնլայն սիմուլյատոր
Եվրոպական ռուլետկա
Եվրոպական ռուլետայում խաղային անիվի վրա կա 37 սեկտոր, որոնք համարակալված են 0-ից մինչև 36: Սեկտորները գունավոր են՝ կարմիր և սև: 0 — զրոն – կանաչ գույնի է: Եվրոպական ռուլետկայում կա միայն մեկ զրո, երբեմն այն կոչվում է «ռուլետկա մեկ զրոյով»: Խաղի էությունը պարզ է. խաղացողը պետք է գուշակի, թե որ թվի վրա կհայտնվի գնդակը, երբ անիվը կանգ առնի: Խաղացողներն իրենց խաղադրույքները կատարում են նախքան դիլերը կսկսի պտտել անիվը և գնդակը բաց թողնի:
Դուք կարող եք ուղիղ խաղադրույքներ կատարել — մեկ թվի վրա, կամ համակցված խաղադրույքներ՝ մի քանի թվերի, գույնի, զույգ/կենտ և այլնի վրա: Եվրոպական ռուլետկայի կանոնները պարզ են, հեշտ է սովորել և հաճելի է խաղալ: Եվրոպական ռուլետկայում ճազինոյի առավելությունը զգալիորեն ցածր է, քան ամերիկյան ռուլետկայում՝ մեկ զրոյի պատճառով: Այսինքն՝ հավանականությունը, որ գնդակը կկանգնի թվի, այլ ոչ թե զրոյի վրա, մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է:
Ռուլետկայում կան խաղադրույքներ խաղադաշտի ներսում, և դրսում՝ արտաքին: Սա արվում է բացառապես խաղացողների հարմարության համար: Բացի այդ, սովորաբար ռուլետկաի խաղային սեղանի համար սահմանվում են խաղադրույքների նվազագույն և առավելագույն չափերը: Այսպիսով, խաղացողը կարող է անմիջապես ընտրել իր համար խաղի մակարդակը: Մի մոռացեք նաև. երբ անիվը սկսի պտտվել, այլևս խաղադրույքներ չեն ընդունվի:
Ամերիկյան ռուլետկա
Ի տարբերություն եվրոպական ռուլետկայի, ամերիկյան ռուլետկայի անիվը բաժանված է 38 սեկտորների: Այն համարակալված է 1-ից մինչև 36 և պարունակում է 0 և 00: Երբ խաղացողները կատարում են իրենց խաղադրույքները, դիլերը պտտում է անիվը և բաց է թողնում գնդակը: Գնդակը կանգ է առնում անիվի բաժանմունքներից մեկի վրա և այդպիսով որոշվում է հաղթողին:
Թվերի բաշխումը ամերիկյան ռուլետկայի անիվի վրա չի տարբերվում եվրոպական կարգից և մտադրված է այնպես, որ յուրաքանչյուր թվի հնարավորությունները հավասար լինեն: Խաղադրույքները կարող են կատարվել ինչպես խաղադաշտի ներսում, այնպես էլ խաղադաշտից դուրս: Լրացուցիչ զրոյի շնորհիվ ամերիկյան ռուլետկայում խաղատան առավելությունը ավելի բարձր է, քան եվրոպական ռուլետկայում: Ամերիկյան ռուլետկայում այնպիսի ստրատեգիաների օգտագործումը, ինչպիսիք են Մարտինգեյլը կամ Ֆիբոնաչչին, նույնն է, ինչ եվրոպական ռուլետկայում: Հաղթելու շանսերը մի փոքր ավելի ցածր են, քան եվրոպականում, բայց դա պայմանավորված է կրկնակի զրոյի առկայությամբ։ Հետևաբար, խաղացողները սառն են վերաբերվում օնլայն ամերիկյան ռուլետկային:
Ֆրանսիական ռուլետկա
Ֆրանսիական ռուլետկա խաղալու սկզբունքը ոչնչով չի տարբերվում ամերիկյան կամ եվրոպական ռուլետկա խաղալուց: Ֆրանսիական ռուլետկայի անիվի վրա կա 37 սեկտոր, և դրանք համարակալված են 0-ից մինչև 36: 1-ից 36 սեկտորները կարմիր և սև են, զրոն կանաչ է:
Ֆրանսիական ռուլետկայի հիմնական տարբերությունը խաղային սեղանի ձևավորումն է՝ բոլոր մակագրությունները միայն ֆրանսերեն են: Ֆրանսիական ռուլետկայում կա էկզոտիկ կանոն «la partage»: Այս կանոնի համաձայն, եթե գնդակը ընկնում է զրոյի վրա, ապա հավասար շանսերի վրա խաղադրույք կատարողները կորցնում են իրենց խաղադրույքի միայն կեսը:
Այլ տեսակի ռուլետկա
Նշված ռուլետկաների երեք տեսակները բնորոշ են իրական կազինոների համար: Իր հերթին, օնլայն կազինոները ներմուծում են ավելի բազմազանություն՝ փորձելով բավարարել խաղացողների անհագ պահանջները: Այս պահին կան ռուլետկա խաղի տասնյակ տարբերակներ, որոնց հետ կարող եք ծանոթանալ հենց օնլայն կազինոներում, կամ կարող եք անվճար խաղալ անմիջապես մեր կայքում: